Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, հայտնիները սոցիալական ցանցերի իրենց էջում լուսանկարներ են հրապարակել երեխաների հետ:
Երգիչներ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը Ինստագրամում որդու՝ Ռոբի հետ լուսանկարներ են հրապարակել:
«Սիրում ենք քեզ անվերջ, մեր փոքրիկ հերոս…
Շնորհավոր տոնդ»,- լուսանկարին կից գրել է զույգը:

Հաղորդավար Արևիկ Ուդումյանն ինստագրամյան իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու մակագրել.
«Անամպ երկինք ու առողջություն բոլոր բալիկներին»:


Լրագրող Անի Քոչարը ևս երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել:
«Երեխաներն ամենասիրվածներն ու երկրպագվածներն են, բայց ամենաշատն ունեն պաշտպանության կարիք (հաճախ նաև ընտանիքի անդամներից ու հարազատ/բարեկամներից): Ամեն օրը նրանցն է, թող միշտ անվտանգ, ապահով ու խաղաղ վայելեն իրենց մանկությունըմեր ամենաթանկ էակները:
Շնորհավոր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը. մանուկների տոնը»,- լուսանկարներին կից գրել է նա:





Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն Ինստագրամում իրենց որդիների լուսանկարներն են հրապարակել և կից գրառում արել.
«Երեխաները մեր կյանքի իմաստն են, գույնը, երջանկությունն ու հարստությունը: Միշտ լինեք պաշտպանված ու ապրեք խաղաղ երկնքի տակ, մենք սիրում ենք ձեզ մեր Ալբերտո ու Ռոբերտո»:


Երգչուհի Նանուլը ինստագրամյան իր էջում տարբեր տարիների լուսանկարներ է հրապարակել և գրել. «Շնորհավոր Հունիսի 1»:






Կարդա նաև
«Սեր կար իր մեջ, շատ սեր»․ ընկերները՝ Հայկոյի մասին․ Panorama.am
- Get link
- X
- Other Apps
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps