Home ՍՈՑՑԱՆՑԵՐ Բլոգեր 222 lava-ին ՊԵԿ-ը տուգանել է 109 մլն դրամով
Home ՍՈՑՑԱՆՑԵՐ Բլոգեր 222 lava-ին ՊԵԿ-ը տուգանել է 109 մլն դրամով

Բլոգեր 222 lava-ին ՊԵԿ-ը տուգանել է 109 մլն դրամով




Բլոգեր 222 lava-ին (Էրիկ Շահբազյան) ՊԵԿ-ը տուգանել է 109 մլն դրամով, այս մասին տիկտոկերը հայտնել է Instagram-ում հրապարակած իր տեսանյութով:

«Որ սենց գումարներ եք ուղարկում, մտածո՞ւմ եք՝ մարդ կարա բացի ու տեղում ինֆարկտ ստանա»,-հոլովակը սկսել է նա:

«Գիտեմ, որ ձեր աշխատավաձը 200-ից 300 հազար դրամ ա, դուք հաճույք եք ստանում նվաստացնելուց մարդուն, ով մեծ եկամուտ ա ստանում, բայց իմ դեպքում դա չպետք է լինի: Ես բիզնեսներ չունեմ, ոչ էլ առք ու վաճառքի հետ գործ ունեմ: Գովազդային ծառայություն եմ անում Instagram-ով ու TikTok-ով, որոնք, նույնիսկ, Հայաստանին չեն պատկանում»,-իր խոսքում հավելել է նա:

Էրիկը նշել է, որ տուգանքը 2-3 տարվա ընթացքում բլոգինգից ստացված շահույթի հարկերը չվճարելու համար է։ Այս մասին բլոգերն ավելի մանրամասն խոսել տեսանյութում: