Skip to main content

Search Blog

Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար

Posts

Latest posts

Մահացել է Գուժ Մանուկյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Ցավալի լուրը հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Սիրված արտիստը վերջին տարիներին առողջական խնդիրների պատճառով բեմ չէր բարձրանում:  Ցավակցում ենք Գուժ Մանուկյանի հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Դավիթ Միրոյանը եւ Սոնա Աբրահամյանը ծնողներ են դարձել

Ծնվել է ռեփեր Դավիթ Միրոյանի եւ հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանի առաջնեկը: Ուրախալի լուրով Ինստագրամում կիսվել է մայրիկը: Զույգի դուստրը, որին անվանել են Ջիա, լույս աշխարհ է եկել հունիսի 17-ին: «Ջիա Միրոյան՝ 3,8 կգ, 52 սմ»,- գրել է հաղորդավարուհին: Միրոյանն ու Աբրահամյանը փետրվարին էին հայտնել, որ ծնողներ են դառնալու, իսկ մարտին պարզել էին երեխայի սեռը: Լոս Անջելեսում բնակություն հաստատած զույգն ամուսնացել է 2018 թվականին:

«Շնորհավոր ծնունդդ, իմ Կարեն». Լիլիթ Կարապետյանի շնորհավորանքը՝ որդու 16-ամյակի առթիվ

Երեկ՝ հունիս 1-ին, երգչուհի Լիլիթ Կարապետյանի որդին՝ Կարենը նշել է ծննդյան 16-ամյակը: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում որդու հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրա տարեդարձը: «Շնորհավոր ծնունդդ, իմ Կարեն։ Թող Հունիսի 1-ը քո և աշխարհի բոլոր մանուկների երջանիկ ու խաղաղ ապագայի զարթոնքը դառնա»,- գրել է Լիլիթ Կարապետյանը: Երգչուհին իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել է նաև մտերիմների շնորհավորանքներով:

Հայտնիների երեխաները՝ հունիսի 1-ին

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, հայտնիները սոցիալական ցանցերի իրենց էջում լուսանկարներ են հրապարակել երեխաների հետ: Երգիչներ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը Ինստագրամում որդու՝ Ռոբի հետ լուսանկարներ են հրապարակել: «Սիրում ենք քեզ անվերջ, մեր փոքրիկ հերոս… Շնորհավոր տոնդ»,- լուսանկարին կից գրել է զույգը: Հաղորդավար Արևիկ Ուդումյանն ինստագրամյան իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու մակագրել. «Անամպ երկինք ու առողջություն բոլոր բալիկներին»: Լրագրող Անի Քոչարը ևս երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել: «Երեխաներն ամենասիրվածներն ու երկրպագվածներն են, բայց ամենաշատն ունեն պաշտպանության կարիք (հաճախ նաև ընտանիքի անդամներից ու հարազատ/բարեկամներից): Ամեն օրը նրանցն է, թող միշտ անվտանգ, ապահով ու խաղաղ վայելեն իրենց մանկությունըմեր ամենաթանկ էակները: Շնորհավոր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը. մանուկների տոնը»,- լուսանկարներին կից գրել է նա: Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն Ինստագրամում իրենց որդիների լուսանկարներն են հրապ...

Հայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ փեսայի՝ գրեթե կես միլիոն արժողությամբ ժամացույցը

Ռոման Բադալյանի և Մարինա Ավագյանի շքեղ հայկական «դարի հարսանիքը» արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ամենաքննարկվող թեմաներից մեկն է։ Տոնակատարության շքեղությունն ու մասշտաբները, անշուշտ, տպավորիչ են։ Ակնհայտ է, որ ոչ մի ծախս չի խնայվել։ Միայն հարսնացուի զգեստը (նա 5 հագուստ է փոխել) արժեցել է 35,000 դոլար։ Սակայն, ոչ պակաս տպավորիչ էր Graff-ի դեղին ադամանդե նշանադրության մատանին։ Ոսկերչական տան կայքում նմանատիպ մատանու արժեքը 300,000 դոլար է։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от A.M.S. (@marina_avakian) Փեսայի աքսեսուարները ոչ պակաս տպավորիչ են։ Նրա դաստակին Jacobs & Co.-ի ոսկե ժամացույց է։ Ենթադրվում է, որ այս մոդելը Astronomia Casino-ն է, որի գինը սկսվում է 500,000 դոլարից։ Բացի այդ, մեզ հաջողվեց որոշ տեղեկություն պարզել հարսնացուի հոր՝ գործարար Սերգեյ Ավագյանի մասին։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Tatev Iskandaryan (@tata_photo) Ինչպես պարզվում է, Ավագյանը բավականին հայտնի դեմք էր Վլադիմիրի մարզում, և նույնիսկ տեղական օրենսդիր ժողովի պատգամավոր ...

Այսօր դերասաններ Վաչե Երիցյանի ու Սրբուհի Բալայանի հարսանիքն է

Այսօր դերասաններ Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանն ամուսնանում են: Պսակադրության արարողությունը տեղի կունենա Աշտարակի Կարմրավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Զույգի համար կարեւորագույն օրվա կադրերից մի քանիսը հայտնվել են նրանց ինստագրամյան էջերում: Հարսանիքի համար Վաչեն եւ Սրբուհին ընտրել են դասական կերպարներ, թեեւ դերասանն ավանդական սպիտակ վերնաշապիկի փոխարեն՝ սեւ կոստյումի ներքո կրում է սեւ շապիկ:

«Hayat Project»-ի համրեգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես արդեն հայտնել ենք Գյումրիի Վարդանանց հրապարակում մայիսի 28-ին կայացել է «Hayat Project»-ի բացօթյա համերգը՝ նվիրված բոլոր շրջանավարտներին։ Համերգից հետո խմբի երգչուհի Նարե Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ է վրիպել համերգի ժամանակ հանդիսատեսի աչքից: «Չգիտեմ համերգի կեսը ոնց եմ երգել էսպես նոկաուտ եղած»,- տեսանյութին կից գրել է Նարե Հովհաննիսյանը:  

Կարդա նաև

Մահացել է Գուժ Մանուկյանը

88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Ցավալի լուրը հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Սիրված արտիստը վերջին տարիներին առողջական խնդիրների պատճառով բեմ չէր բարձրանում:  Ցավակցում ենք Գուժ Մանուկյանի հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Բաժանորդագրվեք մեզ և առաջինը տեղեկացեք նորություններին։



Կայքի նյութերը և լուսանկարները, մասնակի կամ ամբողջական օգտագործելիս, պարտադիր է` ELstyle.am-ի գրավոր համաձայնությունը և ELstyle.am-ին հղումը (hyperlink): Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը, առանց` ELstyle.am-ի գրավոր համաձայնության, արգելվում է: Կայքում հրապարակված նյութերը պարտադիր չէ, որ արտահայտեն` ELstyle.am-ի խմբագրության տեսակետը: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Հեռախոս՝ + /374 95/ 58-24-70: