Home ԼՈՒՐԵՐ Որքան գումար է վճարել պետությանը Սիրուշոն․ 1000 խոշոր հարկատուների ցանկում լինելը զարմացրել է երգչուհուն
Home ԼՈՒՐԵՐ Որքան գումար է վճարել պետությանը Սիրուշոն․ 1000 խոշոր հարկատուների ցանկում լինելը զարմացրել է երգչուհուն

Որքան գումար է վճարել պետությանը Սիրուշոն․ 1000 խոշոր հարկատուների ցանկում լինելը զարմացրել է երգչուհուն




Պետական եկամուտների կոմիտեի կայքից տեղեկացավ, որ երգչուհի Սիրուշոն պետությանը վճարել է 83․1 մլն դրամ հարկ և հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 944-րդ տեղում։

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 387 միլիարդ 109 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 22 միլիարդ 244 միլիոն դրամ:

Օրերս երգչուհի Սիրուշոն հայտնեց, որ իրեն պատկանող «Սիրուշո Փրադաքշնը» (Sirusho Production)՝ հայկական երաժշտական և մշակութային արտադրական ընկերությունը, ևս մտել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Սիրոշոն մեկնաբանել է, որ «դե շատ հարկ ենք վճարել»։ Նա զարմացած էր, թե ինչպես է այդպես ստացվել։

Ընկերությունը զբաղվում է Սիրուշոյի երաժշտական նախագծերի, տեսահոլովակների և համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև մշակութային արտադրանքների ստեղծմամբ։ Սիրուշոն նաև հիմնել է Pregomesh անվամբ արծաթե ձեռագործ զարդերի բրենդը, որը ներկայացնում է հայկական մշակույթը ժամանակակից ձևով։

«Սիրուշո Փրադաքշնը» պետությանը վճարել է շուրջ 83․1 մլն դրամ հարկ։