Home ՍՈՑՑԱՆՑԵՐ Ի՞նչ է հայերենով երգելու Պարգը «Եվրատեսիլ»-ում, Ռոզա Դավթյանը ամուսնացավ, ով է դերասանուհու ամուսինը, ի՞նչ են նշել Գևորգն ու Քրիստինան․ Instagram-ը՝ այս շաբաթ
Home ՍՈՑՑԱՆՑԵՐ Ի՞նչ է հայերենով երգելու Պարգը «Եվրատեսիլ»-ում, Ռոզա Դավթյանը ամուսնացավ, ով է դերասանուհու ամուսինը, ի՞նչ են նշել Գևորգն ու Քրիստինան․ Instagram-ը՝ այս շաբաթ

Ի՞նչ է հայերենով երգելու Պարգը «Եվրատեսիլ»-ում, Ռոզա Դավթյանը ամուսնացավ, ով է դերասանուհու ամուսինը, ի՞նչ են նշել Գևորգն ու Քրիստինան․ Instagram-ը՝ այս շաբաթ



Պարգը ներկայացրել է իր երգի հայերեն հատվածը, որը կհնչի «Եվրատեսիլ 2025»-ի բեմից: «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ինստագրամյան էջում Հայաստանի ներկայացուցիչը բացահայտել է իր Survivor երգի հայալեզու հատվածը՝ «Լույսը հոգումս վառվող, ոչ ոք մարել չի կարող»: Այս հատվածը կհնչի «Breathe in, breathe out, it’s all done. Never forget who you are» առաջին տողերի փոխարեն:


Ապրիլի 22-ին, դերասան, երգիչ Գեւորգ Մկրտչյանն ու դերասանուհի, բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանը, նշել են իրենց համատեղ կյանքի առաջին տարեդարձը։ Զույգն Instagram-ում կիսվել է տոնական օրվա ֆոտոշարքով, որում Քրիստինան փայլել է իր նբագեղությամբ, իսկ Գեւորգը՝ էլեգանտ կերպարով։

 


«Այսօր մեր սիրո տոնն է։ Մեկ տարի առաջ այս օրը մեր «ես»-երը միավորվեցին ու դարձան «մենք»։ Անցել է մեկ տարի՝ լի ամեն տեսակ զգացմունքներով՝ հիացմունք, գրկախառնություններ, լռություն, երբ խոսքերն ավելորդ էին, ծիծաղ եւ ոչ մի վախ չկա աշխարհում։ Մենք եղել ենք իրար կողքի ամեն պահի։

Սերը մեզ համար բառ չէ՝ դա մեր աչքերում է, մեր ձեռքերի ջերմության մեջ, մեր հիշողություններում ու ապագայի բոլոր երազանքներում։

Այսօր մենք կրկին ասում ենք միմյանց. «Շնորհակալ եմ քեզ, որ կաս ու իմ կողքին ես։ Քեզանով է միայն իմ կյանքն ամբողջական։»

Շնորհակալ եմ ճակատագրին, որ քեզ բերել է իմ կյանք: Սիրում եմ քեզ»,-հրապարակման ներքո նշել է Քրիստինան՝ հավելելով, որ իր զգեստի հեղինակը դիզայներ Գայանե Մարտիրոսյանն է։

 


Դերասանուհի Ռոզա Դավթյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Արմենիա TV»-ի «Վերջին զանգ» սերիալում, այսօր ամուսնանում է: Ինչպես շատ աղջիկներ, Ռոզան եւս հարսանիքից առաջ նախահարսանեկան արարողություն էր կազմակերպել՝ Bride to Be միջոցառում, որը կայացել է ապրիլի 25-ին:


Դերասանուհին հատուկ օրվա համար ընտրել էր սպիտակ կերպար՝ առանց ժապավենների էլեգանտ բլուզ ու դասական նեղ տաբատ:

Ապրիլի 27-ին դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն է: Նրա ընտրյալը ռուսաստանցի գործարար է, անունը Գուրգեն է։

  
Դերասանուհի Էլեն Ասատրյանը վերջերս վիրահատական միջամտությունների է դիմել ու այդ մասին չի խուսափել կիսվել իր հետեւորդների հետ։ Instagram-ում հրապարակված տեսանյութում Էլենը պատմում է, որ որոշել է հրաժարվել կրկնակզակից, ինչպես նաեւ բազուկների լիպոսակցիա է կատարել։

 


Անի Երանյանը կիսվել է նոր ֆոտոշարքով։ Դերասանուհին դիմանկարների շարք է հրապարակել, որոնց կից գրել է՝ «Ահա, թե ով եմ ես»։