Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps
Հայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ փեսայի՝ գրեթե կես միլիոն արժողությամբ ժամացույցը
- Get link
- X
- Other Apps
Home
Հարցազրույց
«Շատ երկար տարիներ ե՛ս էլ, նա՛ էլ միայնակ էինք ապրել, զույգ դառնալու ցանկությունը մեծ էր». Մարջան Ավետիսյանը՝ ամուսնու հետ հարաբերությունների մասին
Home
Հարցազրույց
«Շատ երկար տարիներ ե՛ս էլ, նա՛ էլ միայնակ էինք ապրել, զույգ դառնալու ցանկությունը մեծ էր». Մարջան Ավետիսյանը՝ ամուսնու հետ հարաբերությունների մասին
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

«Ես ու ամուսինս տարբեր միջավայրում ենք մեծացել, դա ինչ-որ խնդիր առաջացրել է, բայց մեր մտածողությունները նման էին: Շատ երկար տարիներ ե՛ս էլ, նա՛ էլ միայնակ էինք ապրել, զույգ դառնալու ցանկությունը մեծ էր ու այդպես պիտի լիներ:
Ես մտածում եմ, որ մեր հանդիպումը ճակատագրական էր, միասին շատ մեծ դժվարություններ ենք անցել ու դեռ պիտի անցնենք»,- «ABC ինտերվյու»-ի շրջանակներում՝ խոսելով ամուսնու հետ հարաբերությունների մասին, ասել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը:
Դերասանուհին նշել է, որ ինքն իր տեսակով այնպիսի մարդ է, որ տեսակետն ասում և երբեմն պնդում է, որը ինչ-որ չափով հարաբերություններում խանգարում է:
«Բայց նա դոմինանտ է մեր հարաբերություններում: Ես, եթե անգամ խիստ գիտեմ, որ այդ պահին ճշմարիտ եմ, շատ հաճախ զիջում եմ: Կարծում եմ, դա կարևոր է տղամարդու համար:
Նա միշտ չէ, որ կիսում է իմ քաղաքական հայացքները, բայց միևնույն ժամանակ չի բռնանում, ասելով՝ դե քեզ պե՞տք է: Երբեք չի ասել այդպիսի բան:
Նա երկար չի ապրել Հայաստանում, մենք այստեղ միասին ապրել ենք 2 ու կես տարի, հետո տեղափոխվեցինք Գերմանիա, հետո՝ ԱՄՆ:
Մի բանում նրան նախանձում եմ, նա ամեն երկրում կարողանում է գտնել ապրելու իմաստ ու կարողություն, մի բան, որ ես չեմ կարողանում: Դրանով ենք տարբեր»,- պատմել է Մարջան Ավետիսյանը:
Կարդա նաև
«Սեր կար իր մեջ, շատ սեր»․ ընկերները՝ Հայկոյի մասին․ Panorama.am