Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps
Հայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ փեսայի՝ գրեթե կես միլիոն արժողությամբ ժամացույցը
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Ապրիլի 25-27-ը Հայաստանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա PROFOOD ARMENIA 2025-ը՝ միջազգային ամենամասշտաբային F&B միջոցառումը, որը միավորելու է ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին և նորարարներին ամբողջ աշխարհից։
PROFOOD ARMENIA-ն բացառիկ հարթակ է գործարար կապերի հաստատման, գիտելիքների փոխանակման և նոր բիզնես հնարավորությունների ստեղծման համար։ Միջոցառման շրջանակներում կլինեն էքսպո ցուցադրություններ, խոհարարական վարպետաց դասեր, բիզնես խորհրդատվության հարթակներ և PROCHEF 2025 խոհարարական մրցույթը, որի հաղթողը հնարավորություն կունենա վերապատրաստվել Դուբայում՝ աշխարհի լավագույն ռեստորաններից մեկում։
Հատուկ հյուրերի թվում են միջազգային ճանաչում ունեցող խոհարարներ և ռեստորատորներ, այդ թվում՝ Akmal Anuar (Դուբայ, Սինգապուր), Jose Carlos Sierra (Մեխիկո, Դուբայ), Nicole Mrad (Դուբայ), Omar Sartawi (ԼԻբանան), Serge Manuel Ghazarian (Սաուդյան Արաբիա), Sumaya Obaid (Դուբայ), Wadad Zarzour (Դուբայ), Leyla Fathallah (Դուբայ) և Mika Ueda (Դուբայ), Սեբուհ Յաքուբյան (Կանադա), Ալեսանդրո Միկելի (Իտալիա) և այլոք:
Այս միջոցառումը կամրջում է Հայաստանը համաշխարհային գաստրոնոմիկ համայնքի հետ՝ հնարավորություն տալով ներկայացնել հայկական խոհանոցն ու արտադրանքը միջազգային մակարդակով։ Միջոցառման շրջանակում Հայաստան կժամանեն ավելի քան 200 միջազգային մասնակիցներ, գնորդներ (buyer), ովքեր ոչ միայն կծանոթանան հայկական խոհանոցին, այլև կայցելեն երկրի տեսարժան վայրերը։ Սա կարևոր քայլ է՝ հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու և զբոսաշրջության զարգացման համար։
Հայաստանը պատրաստ է ընդունելու համաշխարհային խոհարարական և բիզնես ոլորտի առաջատարներին՝ բացելով նոր դռներ զարգացման և համագործակցության համար։
Կարդա նաև
«Սեր կար իր մեջ, շատ սեր»․ ընկերները՝ Հայկոյի մասին․ Panorama.am
- Get link
- X
- Other Apps
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps
Հայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ փեսայի՝ գրեթե կես միլիոն արժողությամբ ժամացույցը
- Get link
- X
- Other Apps