Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց Կոլումբիային և ռեկորդային՝ 16-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը՝ գերազանցելով Ուրուգվայի ռեկորդը։
Եզրափակիչ հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում և ավարտվել 1։0 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Հանդիպման 112-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը։ Այս գոլը նրա համար հինգերորդն էր Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությունում: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց արգենտինացիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Արգենտինայի հավաքականի ավագ ու հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի մեկնարկային կազմում էր, սակայն խաղի 36-րդ րոպեին ստացած վնասվածքի հետևանքով փոխարինվեց 66-րդ րոպեին։ Փոխարինումից հետո Մեսսին չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է։
Նշենք, որ խաղի մեկնարկը հետաձգվել էր 1 ժամ 22 րոպեով հանդիպումից առաջ մարզադաշտի տարածքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Ականատեսների ու լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրպագուների մի մասը փորձել է մարզադաշտ մտնել առանց տոմսի։ Նշվում է, որ երկրպագուների հոսքի պատճառով մարզադաշտի մուտքի մոտ հրմշտոց է սկսվել, երկրպագուներից ոմանց կորցրել են գիտակցությունը։
Կարդա նաև
«Սեր կար իր մեջ, շատ սեր»․ ընկերները՝ Հայկոյի մասին․ Panorama.am
- Get link
- X
- Other Apps
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps