Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Մադրիդում անցկացվել է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին խոշոր նախաեվրատեսիլյան միջոցառումը՝ իսպանական PreParty-ն։
Մարտի 28-30-ը մոտ 30 եվրատեսիլյան արտիստներ մասնակցել են միջոցառման կարմիր գորգի արարողությանն ու ելույթ ունեցել իրենց եվրատեսիլյան երգերով: Տարբեր երկրների մասնակիցները կարմիր գորգին ներկայացել են հատուկ հանդերձանքներով, հարցազրույցներ տվել, և հանդես եկել կենդանի կատարումներով։
Մադրիդում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի այս տարվա պատվիրակը։ «Լադանիվա»-ն արժանացել է ջերմագույն ընդունելության, հարցազրույցներ տվել «Եվրատեսիլ»-ով հետաքրքրված մեդիաներին, իսկ արդեն ելույթի ժամանակ Մադրիդի ամբողջ դահլիճը պարել է «Ժակո»-ի ներքո և ձայնակցել Ժակլինին։
«Լադանիվա»-ի ինստագրամյան պաշտոնական էջում անդրադառնալով իրենց ելույթին՝ խմբի անդամները գրել են. «Մենք անչափ շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ձեր էներգիայի համար: Շնորհակալություն «Ժակո»-ի հանդեպ այն ամբողջ սիրո համար, որ կիսեցիք մեզ հետ»։
Նախաեվրատեսիլյան այլ միջոցառումներ պլանավորվում են նաև Բարսելոնայում, Լոնդոնում, Ամստերադամում և այլ քաղաքներում։ «Լադանիվա»-ն այս միջոցառումներին չի մասնակցելու, քանի որ խումբը մեկնում է շրջագայության՝ Միացյալ Նահանգներ և Կանադա։
Կարդա նաև
«Սեր կար իր մեջ, շատ սեր»․ ընկերները՝ Հայկոյի մասին․ Panorama.am
- Get link
- X
- Other Apps
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps