Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Րաֆֆի Գալստյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
- Get link
- X
- Other Apps
Home
Միջազգային
Սիլվեստր Ստալոնեն 7 լուրջ վիրահատության է ենթարկվել՝ նկարահանումների ժամանակ վնասվածք ստանալուց հետո
Home
Միջազգային
Սիլվեստր Ստալոնեն 7 լուրջ վիրահատության է ենթարկվել՝ նկարահանումների ժամանակ վնասվածք ստանալուց հետո
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Սիլվեստր Ստալոնեն յոթ լուրջ վիրահատության է ենթարկվել՝ 2010 թվականի՝ «Անդիմադրելիները» ֆիլմի նկարահանման հրապարակում Սթիվ Օսթինի հետ մենամարտի տեսարանը նկարահանելիս, երբ վնասել էր պարանոցը:
«Ես հիմարություն արեցի. Ես բեմադրում էի ֆիլը, եւ ապուշի պես տասներորդ փորձից հետո մի հարված արեցի, որից հետո զգացի, որ ինչ-որ բան կոտրվել է»,-77-ամյա դերասանը պատմել է իր՝ «Ստալոնե ընտանիքը» ռեալիթի շոուի ժամանակ:
«Ես երբեք չվերականգնվեցի դրանից հետո: Այս ֆիլմից հետո ֆիզիկապես արդեն նախկինը չէի։ Ես զգուշացրել եմ մարդկանց՝ ինքնագլուխ հնարքներ մի արեք»։
Բացի պարանոցի խնդրից՝ դերասանին նաեւ անհրաժեշտ էր ողնաշարի բուժում՝ տեղահանված ուսի ապքինման համար: Ճակատագրի տարօրինակ շրջադարձով, մի քանի վաղ վիրահատությունների ենթարկվելիս, Ստալոնեն հիվանդանոցային սենյակը կիսում էր իր գործընկեր Առնոլդ Շվարցենեգերի հետ, ով նույնպես ուսի վնասվածք էր ստացել:
Ստալոնեի կինը՝ սուպերմոդել Ջենիֆեր Ֆլավինը, խոստովանել է, որ սարսափ է ապրում ամեն անգամ, երբ ամուսինը ստիպված է լինում անցնել դանակի տակ։ «Նա փորձում է քողարկել ցավը՝ ձեւացնելով, որ ոչինչ էլ չկա: Նրան դուր չի գալիս, երբ մարդիկ իմանում են իր մեջքի վիրահատությունների մասին: Մեր ընտանիքի համար շատ սարսափելի է ամեն անգամ, երբ նա պետք է վիրահատվի…»:
Հաղորդվում է, որ դերասանի վիրաբույժը նրան ասել է, որ մոտ ապագայում նա, գուցե, ստիպված լինի ողնաշարի ստորին հատվածում «արհեստական սկավառակներ» տեղադրել։
«Շատ դժվար է տեսնել, թե ինչպես է հայրս անցնում մեկ այլ ցավոտ վիրահատության միջով»,-ասել է Ստալոնեի դուստրը՝ Սքարլեթը,-«Իմ ամբողջ մանկության ընթացքում նա ցավեր էր ապրում։ Նա ամեն ինչ արել է ցավը հաղթահարելու համար»:
Ստալոնեն կատակել է, որ ինքը կատարյալ ընտրություն կլիներ Կվազիմոդոյի դերի համար, «եթե երբեւէ կարիք լիներ «Նոտր Դամի կուզիկը» ռիմեյքը նկարահանել»։
Կարդա նաև
Ջենիֆեր Լոպեսը երեւանյան մենահամերգին ստիպեց իր հետ երգել, սեր խոստովանեց Հայաստանին ու հուզվեց Երեւանի ջերմ ընդունելությունից
- Get link
- X
- Other Apps
Րաֆֆի Գալստյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
- Get link
- X
- Other Apps