Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Մահացել է Gucci-ի եւ Moschino-ի դիզայներ Դավիդե Ռենեն
- Get link
- X
- Other Apps
Home
Լուսանկարներ
Միջազգային
Ջենիֆեր Լոպեսը երեւանյան մենահամերգին ստիպեց իր հետ երգել, սեր խոստովանեց Հայաստանին ու հուզվեց Երեւանի ջերմ ընդունելությունից
Home
Լուսանկարներ
Միջազգային
Ջենիֆեր Լոպեսը երեւանյան մենահամերգին ստիպեց իր հետ երգել, սեր խոստովանեց Հայաստանին ու հուզվեց Երեւանի ջերմ ընդունելությունից
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոպեսը Երևանում էրUp All Night համերգային շրջագայության շրջանակում և ասաց, որ երջանիկ է լինել Հայաստանում, առաջին անգամ հանդիպել տեղի երկրպագուներին: Հենց համերգի սկզբում նա խոստացավ հրաշալի երեկո նվիրել ներկաներին ու հավատարիմ մնաց խոստմանը:

Լոպեսը տարբեր մեկնաբանություններով, նոր գործիքավորմամբ ու մոտեցումներով կատարեց On the Floor, Let's Get Loud, Waiting For Tonight, Get Right, I'm Real և մի շարք այլ երգեր, տպավորեց իր շքեղ կոստյումներով, անսպառ էներգիայով, պարային շոուով և վարակեց լավ տրամադրությամբ: Նրան այդ հարցում օգնեցին բարձրակարգ երաժիշտներն ու պարային խումբը, որը Երևան էր ժամանել Լոպեսի հետ:

Հուլիսի 24-ին Ջենիֆեր Լոպեսը հյուրախաղերի ընթացքում տոնեց ծննդյան 56-ամյակը: Հենց այդ առթիվ նա կատարեց նաև Birthday երգը և ամբողջ համերգի ընթացքում պարբերաբար հիշեցրեց, որ իր տարեդարձն է եղել, և խոստովանեց, որ իրեն շատ է սիրում: Չմոռացավ ասել, որ սիրում է նաև այն մարդկանց, երկրպագուներին, որոնք գնահատում են իրեն, իր կողքին են:

Մինչ վերջին՝ Free երգը կատարելը Լոպեսն ընդգծեց, որ երևանյան երեկոն հավերժ կհիշի: «Երախտապարտ եմ իմ երաժիշտներին, պարողներին, իմ ամբողջ անձնակազմին, որոնց միջոցով կարողացանք ձեզ նվիրել այս երեկոն: Ես չեմ սիրում խորհուրդներ տալ, սակայն մի բան շատ եմ ցանկանում ասել՝ զբաղվեք նրանով, ինչը ձեզ դուր է գալիս, պահպանեք այն մարդկանց, որոնց սիրում եք, որովհետև ես հավատում եմ, որ մենք երջանիկ ենք նրանց շնորհիվ և այն ազատության, որն ունենք: Մաղթում եմ՝ դուք այնքան ազատ զգաք ձեզ ու երջանիկ, որքան ես եմ ինձ այսօր զգում ձեր շնորհիվ: Անչափ շնորհակալ եմ, Հայաստան: Պարզապես ազատ եղեք»,-եզրափակեց երգչուհին:

Նախքան բեմից հեռանալը Ջենիֆեր Լոպեսը իջավ ներքև, լուսանկարվեց երկրպագուների հետ, վերցրեց իր համար նախատեսված ծաղիկներն ու անմոռանալի դարձրեց իր հետ հանդիպումը:

Ավելի վաղ համերգի կազմակերպչական աշխատանքներն իրականացնող «Դոպինգ սփեյս» ընկերությունը հայտնել էր, որ Լոպեսի մենահամերգի մասնակիցներից 15 հազարը արտերկրից են ժամանել, ինչ արդյունքում երևանյան հյուրանոցներում գրեթե տեղ չի եղել: Երկրպագուներից շատերը հյուրընկալվել են Ծաղկաձորի, Սևանի հյուրանոցներում:
Կարդա նաև
Րաֆֆի Գալստյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
- Get link
- X
- Other Apps
Մահացել է Gucci-ի եւ Moschino-ի դիզայներ Դավիդե Ռենեն
- Get link
- X
- Other Apps