Home ՍՈՑՑԱՆՑԵՐ Էմմիի հուզիչ շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի տարեդարձին
Home ՍՈՑՑԱՆՑԵՐ Էմմիի հուզիչ շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի տարեդարձին

Էմմիի հուզիչ շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի տարեդարձին




Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, որն ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում կիսվել է արխիվային լուսանկարներով։



Իր Instagram-ում տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է մայրիկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ։ Հրապարակմանը կից երգչուհին շնորհավորելով մայրիկի ծննդյան օրը՝ գրել է․



«Կարոտից ուղեղս բթանում է: Ես երջանիկ եմ և ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է: Ուզում եմ խոսել ծնողներիս հետ, տեսնել նրանց, գրկել... բայց երբ գիտակցում եմ, որ հնարավոր չէ դա անել, օգնության է գալիս իմ մեջ ապրող փոքրիկ ռոբոտը: Մեկ-մեկ էլ վալերյանան: Մամ, դու իմ հավերժ գեղեցկուհին ես», - հրապարակմանը կից գրել է երգչուհին, ապա հեշթեգերում գրել է․ «ծնունդդ շնորհավոր, մամ»: