Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps
Հայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ փեսայի՝ գրեթե կես միլիոն արժողությամբ ժամացույցը
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ
Ֆուտբոլի Ռումինիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրի հանդիպման նախօրեին Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու պաշտպան Տարոն Ոսկանյանը Բուխարեստում, նախախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։
«Ռումինական ֆուտբոլը շատ ուժեղ է, Ռումինիայի հավաքականում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ եւ շատ ուժեղ է։ Իսպանիայում առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի խաղացողների հետ եւ հաճույք եմ ստացել։
24 ժամ դեռ ունենք մինչեւ հանդիպում, ֆուտբոլիստները կվերականգնվեն եւ որոշում կընդունենք խաղացողների ընտրության հարցում։ Իհարկե, բավարարված չենք Իսլանդիայում գրանցված արդյունքից, սակայն ֆուտբոլում դժգոհելն իմաստ չունի, կպատրաստվենք հաջորդ խաղին։ Ռումինայի դեպքում, պետք է առանձնացնել թիմային խաղը, նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ են դավանում։ Դա ամենավտանգավորն է մրցակիցների համար»,- ասել է Կապառոսը։ «Կարող եմ ասել, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է, առաջին խաղում զգացինք նրանց ուժը։
Փորձենք առավելագույնս կենտրոնանալ, որ կարողանանք լավ արդյունքի հասնել։
Դաշտ դուրս չենք գալիս ոչ-ոքիի համար, պիտի ամեն ինչ անենք հաղթելու համար։ Այս խաղը շատ կարևոր է, որ խմբից դուրս գալու շանսեր ունենանք։
Ռումինական թիմերի դեմ խաղացել եմ, լավ թիմեր էին։
Մարզիչը լավ մոտեցումներ է բերել թիմ, հավատ մեր ուժերի նկատմամբ, ամեն անգամ նրանից նոր բան ենք սովորում, շատ փորձառու մարզիչ է։
Նախորդ խաղից հետո տխրեցինք, քանի որ կարող էինք հաղթել, բայց արդեն մոռացել ենք այդ խաղն ու կենտրոնացել վաղվա խաղի վրա»,-ասել է Տարոն Ոսկանյանը:
Ռումինիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Կարդա նաև
«Սեր կար իր մեջ, շատ սեր»․ ընկերները՝ Հայկոյի մասին․ Panorama.am
- Get link
- X
- Other Apps
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps
Հայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ փեսայի՝ գրեթե կես միլիոն արժողությամբ ժամացույցը
- Get link
- X
- Other Apps