Home Ժամանց Ահա, թե ովքեր են աենասեքսուալ հայ հայտնիները
Home Ժամանց Ահա, թե ովքեր են աենասեքսուալ հայ հայտնիները

Ահա, թե ովքեր են աենասեքսուալ հայ հայտնիները


Ժամանակին հայ հայտնիները սեքս սիմվոլ լինելու ցանկություն չունեին, քանի որ հասարակությունը հաճախ մերժողական էր տրամադրվում սեքսուալ հայրենակցուհիների նկատմամբ: Շոու բիզնեսում առավել ընդունելի էր համեստ, «տան աղջկա» կերպարը: Այժմ այդ կարծրատիպը որոշակիորեն կոտրվել է: Շատ հայտնիներ չեն թաքցնում իրենց սեքսուալությունը, երբեմն էլ մերկանում են:

Starnews.am-ն առանձնացրել է սեքսուալ հայ հայտնիներին:

 
Նազենի Հովհաննիսյան

Հմայիչ, գեղեցիկ, ցանկալի. այսպես կարելի է բնութագրել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, ով միշտ առանձնացել է նաև որպես խելացի, աշխատասեր հայուհի: Նազենիի կիսամերկ լուսանկարներում հաճախ մերկության պատրանք է ստեղծվում, սակայն դերասանուհին միշտ որոշակի սահմանափակումներով է մերկանում: Անկախ մերկանալ-չմերկանալուց’ Նազենին միշտ ամենացանկալի հայ կանանց թոփում է: 

Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ամուսնությունից հետո էլ չդադարեց ներկայանալ որպես սեքսուալ, ցանկալի երգչուհի: Երգչուհին իր տեսահոլովակներում, ֆոտոշարքերում միշտ ներկայանում է բաց հագուստով, սակայն Լիլիթի սեքսուալությունը դրանով չէ պայմանավորված:

Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանի երգերը շատերը գուցե չհիշեն, սակայն նրա միշտ նորովի և ցանկալի կերպարները շատերի մեջ են տպավորվել: Այս երգչուհին շատ արագ հասկացավ, որ իր արտաքին տեսքը թույլ է տալիս մերկանալ և ընտրեց հայկական շոու բիզնեսի ամենասեքսուալ ներկայացուցիչներից մեկը լինելու տարբերակը:

Վարդա

Մերկապարուհի Վարդան աշխարհի ամենասեքսուալ կանանց ցանկում է: Մերկապարուհին ոչ միայն հայ, այլև արտասահմանցի տղամարդկանց է գրավել, իսկ այժմ ցանկություն ունի ձողի վրա պարելը փոխարինել բեմով: Ըստ նրա’ ձողի վրա պարելը հեշտ գործ չէ: Դրա համար ստիպված է լինում մշտապես կապտուկներ, կոշտուկներ, վնասվածքներ ունենալ: Ամեն դեպքում Վարդային հենց ձողի վրա պարը հայտնիություն բերեց: