Home Լուսանկարներ Բալիկի սպասող Անաիս Սարդարյանի նոր ֆոտոշարքը, երեխայի սեռն ու ընտրած անունը
Home Լուսանկարներ Բալիկի սպասող Անաիս Սարդարյանի նոր ֆոտոշարքը, երեխայի սեռն ու ընտրած անունը

Բալիկի սպասող Անաիս Սարդարյանի նոր ֆոտոշարքը, երեխայի սեռն ու ընտրած անունը




Դերասանուհի Անաիս Սարդարյանը սպասում է իր երկրորդ երեխային։ Հղիության վերջին շրջանում Անաիսը ֆոտոշարք է իրականացրել, որը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Անաիսը հայտնել է, որ դուստր է ունենալու, որի համար ընտրել է Լուսե անունը։

«Երանի այսուհետև ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ հեքիաթային աշխարհում։ Երանի խաղաղ լինի նրանց բոլոր լուսաբացները»,– գրել է Անաիսը՝ օգտագործելով «Իմ Լուսե» հեշթեգը։

Նշենք, որ Անաիսի որդին՝ Մոնթեն, արդեն երեքուկես տարեկան է։ Ամուսնությունից հետո դերասանուհին չի նկարահանվում նոր նախագծերում։