Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Հայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ փեսայի՝ գրեթե կես միլիոն արժողությամբ ժամացույցը
- Get link
- X
- Other Apps
Home
Միջազգային
Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին
Home
Միջազգային
Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ
Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայի համերգասրահն անվանվել է Շառլ Ազնավուրի պատվին։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Ազնավուրի մահվան երրորդ տարելիցն էր, որի առիթով էլ տեղի է ունեցել միջոցառումը։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։
Իր ելույթում Տոլմաջյանն անդրադարձել է մեծ արտիստի անգնահատելի դերին հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։
Միջոցառման ավարտին Կլամարի նվագախումբը կատարել է Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը:
Հիշեցնենք` Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին, մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
Կարդա նաև
Հայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ փեսայի՝ գրեթե կես միլիոն արժողությամբ ժամացույցը
- Get link
- X
- Other Apps