Home Սպորտ «Ռեալի» ֆուտբոլիստներին զարմացրել է Մեսիի որոշումը
Home Սպորտ «Ռեալի» ֆուտբոլիստներին զարմացրել է Մեսիի որոշումը

«Ռեալի» ֆուտբոլիստներին զարմացրել է Մեսիի որոշումը




Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները զարմացել են կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի՝ ակումբից հեռանալու վերաբերյալ որոշումից, տեղեկացնում է ESPN-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ երբ հայտնի է դարձել, որ Մեսին գրություն է ուղարկել «Բարսելոնայի» ղեկավարությանը թիմից հեռանալու մասին, «Ռեալի» ֆուտբոլիստները սկսել են քննարկել Մեսիի որոշումը Whats App-ում:

Արքայական ակումբի ֆուտբոլիստները սկզբում չեն հավատացել տարածվող լուրերին, սակայն երբ «Բարսելոնան» հաստատել է Մեսիից գրություն ստանալու մասին տեղեկությունը, «Ռեալի» ֆուտբոլիստները զարմացել են, որ ակումբի համար ծանր ժամանակահատվածում Մեսին կարող էր հեռանալու որոշում ընդունել:

Լիոնել Մեսիի համար պայքարում ֆավորիտը Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է, որի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է բանակցում արգենտինացի հարձակվողի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելին այստեղ։