Home Միջազգային «Ցնցող փորձ»․ ինչպես Ջենիֆեր Լոպեսը հանդիպեց Բիլլի Այլիշին
Home Միջազգային «Ցնցող փորձ»․ ինչպես Ջենիֆեր Լոպեսը հանդիպեց Բիլլի Այլիշին

«Ցնցող փորձ»․ ինչպես Ջենիֆեր Լոպեսը հանդիպեց Բիլլի Այլիշին




Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է 18-ամյա «Գրեմմի»-ի ռեկորդակիր Բիլլի Այլիշի հետ կուլիսային հանդիպման մասին։ Դա տարեսկզբին էր. Ջեյ Լոն Բիլլի Այլիշի համերգին 12-ամյա դստեր՝ Էմմայի հետ էր գնացել։ Իրավիճակը անջնջելի տպավորություն է թողել Ջենիֆերի վրա. նա կարծես իրեն կողքից է տեսել։



Իր փեսացու՝ Ալեքս Ռոդրիգեսի ինտերնետային հաղորդման ժամանակ Լոպեսը պատմել է, որ համերգի իր սիրելի մասը երկրպագուների հետ հանդիպումն է, որոնք հաճախ են արտասվում եւ նրա հետ կիսվում իրենց պատմություններով: Երգչուհին այնքան է վարժվել դրան, որ իսկական ցնցում է ապրել, երբ դուստրն արտասվել է իր կուռքի հետ հանդիպման ժամանակ, որին լսում է եւ ութ տարեկանից ոգեշնչվում է նրանով:



«Դա նման էր տարօրինակ եռաչափ արտացոլման», - պատմել է Ջենիֆերը: - Դա ինձ ստիպել է մտածել․ «Աստված իմ, իմ երկրպագուներ, ահա թե ինչու են նրանք լաց լինում։ Դրա մասին երբեք չէի մտածել, մինչեւ ինքս տեսա, թե ինչպես է դա անում իմ աղջիկը։ Ես դա վատ եմ ձեւակերպում, բայց ինձ համար դա ցնցող փորձ էր։ Դա ստիպել է ինձ գնահատել այն, որ ես ավելին են անում իմ երկրպագուների համար։ Ինչպես անում է Բիլլին իմ դստեր համար։ Կարծես այս ամենը փակ շրջան լինի։