Home NEW ՇոուԲիզնես Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին. ՌԵՏՐՈ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Home NEW ՇոուԲիզնես Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին. ՌԵՏՐՈ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Էմմիի շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի 64–ամյակին. ՌԵՏՐՈ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Այսօր ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 64 տարեկան: Մայրիկի ծննդյան առթիվ երգչուհի Էմմին եկել է Հայաստան։

Նրա մասին անցյալով խոսելը խորթ է հարազատներին: Երգչուհու դուստրը՝ Էմմին, մայրիկին ծննդյան օրը շնորհավորել է ներկա ժամանակով: Ինստագրամի իր էջում երգչուհին հրապարակել է լուսանկարներ Նադեժդա Սարգսյանի երիտասարդ տարիներից և գրել. «Զանգեցի, որ շնորհավորեմ, էլի ծխում էիր...էլի նեռվայնացա, էլի բան չի փոխվել»:

Մեկ այլ հրապարակում մայրիկի մասին Էմմին ուղեկցել է օդ, կյանք, քամի, լույս, կամք, հավատք հեշթեգորեվ, որոնք բնորոշում էին Նադյային։

Հիշեցնենք, որ Նադեժդա Սարգսյանը մահացել է այս տարվա հուլիսի 2-ին երկարատև հիվանդությունից հետո: Նա քաղցկեղի դեմ պայքարում էր 8 տարի: Հարազատներն ու ընկերները Նադյային հիշում են որպես կյանքը սիրող, հիվանդության դեմ համառորեն պայքարող ու միշտ երիտասարդ ոգով մարդ: