Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը
- Get link
- X
- Other Apps
Հայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ փեսայի՝ գրեթե կես միլիոն արժողությամբ ժամացույցը
- Get link
- X
- Other Apps
Home
Տեսանյութեր
Սիրուշոն Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցների հետ երգեց «Զարթի՛ր, լաոն» և այլ երգեր
Home
Տեսանյութեր
Սիրուշոն Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցների հետ երգեց «Զարթի՛ր, լաոն» և այլ երգեր
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Երգչուհի ՍիրուշոնԵրևանի Ֆրանսիայի հրապարակում երկրպագուների և ընդդիմադիր ակտիվիստների հետ հայրենասիրական երգեր է երգել։ «Երկու ժամ առաջ որոշեցի այսպիսի խենթ բան անել, նման բան նախկինում չէի արել։ Որոշեցի երգել այնպիսի երգեր, որոնք մեզ հիշեցնում են, թե մեր երկիրը որքան կարևոր է մեզ համար, ցույց տալ, թե որքան ուժեղ ենք։ Ես հատուկ որոշեցի բեմից ելույթ չունենալ, որպեսզի ավելի մտերիմ լինենք և միասին երգենք մեր սիրելի հայրենասիրական երգերը»,- ասաց Սիրուշոն։
Սիրուշոն բարձրացավ աթոռի վրա և հավաքվածների հետ երգեց «Զարթի՛ր լաո», «Գինի լի՛ց» «Հորովել» և այլ երգեր։

Նշենք նաև, որ «Զարթի՛ր լաո» երգի նոր գործիքավորումն իրականացվել է Սիրուշոյի աջակցությամբ։ Երգչուհին դրա համար շնորհակալություն հայտնեց Արտեմ Վալտերին, Արսեն Գրիգորյանին, Հմայակ Ռոստոմյանին և բոլորին, ովքեր աջակցել են այդ հարցում։
Ավելի վաղ երգչուհին սոցիալական ցանցերի իր էջերում գրել էր, որ այսօր կլինի Ֆրանսիայի հրապարակում և ակցիայի մասնակիցների հետ կերգի սիրված երգեր։ Նա հորդորել էր բարձեր բերել և հրապարակում նստած միասին երգել։

Լուսանկարները՝ Դիանա Գևորգյան
Կարդա նաև