Home ՇոուԲիզնես Սիրուշոն Լեհաստանում է. նա իր ելույթներից հատվածներ է հրապարակել
Home ՇոուԲիզնես Սիրուշոն Լեհաստանում է. նա իր ելույթներից հատվածներ է հրապարակել

Սիրուշոն Լեհաստանում է. նա իր ելույթներից հատվածներ է հրապարակել



Ճանաչված երգչուհի Սիրուշոն այս օրերին գտնվում է Լեհաստանում, որտեղ մասնակցում է միջազգային երաժշտական փառատոնի։ Երգչուհին Instagram–ի իր էջում երկու տեսանյութ է հրապարակել իր ելույթներից։


Երկրպագուներին ուրախացրել են երգչուհու հաջողությունները։ Նրանք բազմաթիվ հիացական խոսքեր են գրել։

««Ինչպես միշտ, այս անգամ էլ մեր հպարտությունն ես», «կատարյալ ես», «ձայնդ անսպառ, քեզ նորանոր բեմեր»»,–գրել են նրանք։

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ օգոստոսի 28–ին Լեհաստանում բացառիկ երաժշտական փառատոն է կայանալու, որին մասնակցելու է նաև ինքը։