Home Միջազգային Դիմա Բիլանը հայտնվել է հիվանդանոցում
Home Միջազգային Դիմա Բիլանը հայտնվել է հիվանդանոցում

Դիմա Բիլանը հայտնվել է հիվանդանոցում




Երգիչ Դիմա Բիլանն Instagram-ի ուղիղ եթերում հիվանդասենյակից շփվել է երկրպագուների հետ եւ պատասխանել հեյթերներին, որոնք վերջերս նրան հալածել են սոցիալական ցանցում։

«Լիովին անչար հրապարակում էի արել այն մասին, որ մենք սովորել ենք մշտապես տեղափոխվել, մշտապես փոխել քաղաքները, լայնությունները։ Եթե ինչ-որ ճեղք է առաջանում, քեզ բռնացնում ես մտքի վրա, այդ միօրինակությունը ձանձրացնում է։ Եվ ես դրան հրապարակում էր նվիրել, որում պատմել էի, որ միշտ ելք կա. կարելի է շրջել Մոսկվայում, հյուրանոցում համարներ վարձել։ Ինչ-որ «իմաստուն» մարդիկ գրել են. «Դե իհարկե, դու այնտեղ բնարակարան ունես»։ Թեեւ ես այդ մասին ոչինչ չեմ ասել։ Ամենակարեւորն այն է, որ ոչ ոք չի կռահում, թե իրականում ինչ է տեղի ունենում արտիստի կյանքում»,- նշել է Բիլանը։



Տեսանյութում նա նշում է, որ ուրախ ու գեղեցիկ բովանդակությանը հետեւող օգտատերերից շատերը պատկերացում անգամ չունեն, թե իրականում ինչ է կատարվում արտիստի կյանքում. «Ձեզանից ոչ ոք, հաստատ, վերջին շաբաթվա ընթացքում չի նկատել, որ ես բոլոր համերգների աշխատել եմ 37,8, 37,4 ջերմությամբ եւ որ ես թույլ եմ եղել, եւ ինքնազգացողությունս վատ է եղել։ Փառք Աստծո, COVID-19 չէ»,- վստահեցում է Բիլանը։

Երաժիշտի խոսքով՝ ինքը մի քանի անգամ ստուգել է կորոնավիրուսի առկանությունը՝ արյուն է հանձնել, երկու անգամ՝ քսուք, ինչպես նաեւ համակարգչային տոմոգրաֆիա արել։ Արդյունքում սովորական թոքաբորբ է ախտորոշվել։



«Յալթայում նավ եմ նստել, սառել, քթըմպանը հիվանդացել է, եւ, մի խոսքով, Պետերբուրգում ես արդեն ջերմություն ունեի»,- նշել է երգիչը։

Ապա նա կրկին կտրուկ դիմել է հանդիսատեսին ու նշել, որ արտիստների կյանքում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։ «Եթե ինչ-որ մեկը կրկին գրի՝ «օյ, որքան հեշտ է ամեն ինչ տրվում այա կյանքում», ես, միեւնույն է, ոչինչ չեմ ապացուցի եւ նույնիսկ չեմ փորձի»։


Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»