Home NEW TV Գարիկ Պապոյանը «Ազիզյանները» սիթքոմի նոր դերակատար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Home NEW TV Գարիկ Պապոյանը «Ազիզյանները» սիթքոմի նոր դերակատար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Գարիկ Պապոյանը «Ազիզյանները» սիթքոմի նոր դերակատար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


Հոկտեմբերի 15-ից կմեկնարկի «Ազիզյանները» սիթքոմի նոր եթերաշրջանը: Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում սիթքոմը կշարունակվի առանց գլխավոր կերպարի՝ Գառնիկի, որին մարմնավորում էր Հայկ Մարությանը։ Ըստ սցենարի` Գառնիկը գնացել է խոպան։ Սիթքոմում Հայկ Մարությանի բացակայությունը շատերին է տխրեցրել, և ստեղծագործական թիմը որոշել է ներգրավել սիրված նոր դերասանի` այսպիսով նաև թարմություն հաղորդելով նախագծին։ «Ազիզյանների» նոր հերոսին կմարմնավորի Գարիկ Պապոյանը:
Գարիկը մարմնավորում է Ջիվանին, որը ժամանել է ՌԴ-ից և վարձակալական հիմունքներով բնակվելու է Ազիզյանների տանը։


«Ազիզյանների սցենարիստներն այս եթերաշրջանում հրաշալի հնարավորություն են ստացել զարմացնելու Ucom-ի բոլոր հեռուստադիտողներին։ Սիրված հերոսները կհայտնվեն անսպասելի, տարօրինակ և, ինչպես միշտ, զվարճալի իրավիճակներում։