Home NEW Խոնարհվում եմ Ազնավուրի հանճարի առաջ ու խնդրում եմ՝ փակեք «Քեզ համար Հայաստան» երգը Հայաստանի օրհներգ դարձնելու թեման. Արա Ղազարյան
Home NEW Խոնարհվում եմ Ազնավուրի հանճարի առաջ ու խնդրում եմ՝ փակեք «Քեզ համար Հայաստան» երգը Հայաստանի օրհներգ դարձնելու թեման. Արա Ղազարյան

Խոնարհվում եմ Ազնավուրի հանճարի առաջ ու խնդրում եմ՝ փակեք «Քեզ համար Հայաստան» երգը Հայաստանի օրհներգ դարձնելու թեման. Արա Ղազարյան


«Ընկերներցս մեկն իր պատին հարցում էր դրել. «Ի՞նչ կարծիք ունեք Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը Հայաստանի օրներգ դարձնելու վերաբերյալ: 
Կարծիքս չէի գրի եթե «Ոչ» քվեարկելուց հետո սարսափով չտեսնեի կողմ քվեարկածների տոկոսը՝ այս պահին 73%:
Լու՞րջ եք ասում…
Նախ հարցը սխալ է ձևակերպած: Երգի հեղինակը Ազնավուրը չի: Երգի հեղինակը մեր մյուս տաղանդավոր հայրենակից Ջորջ Կարվարենցն է: Ազնավուրը գրել է միայն ողբերգություն, կսկիծ ու ցավ արտահայտող այս երգի բառերը, որոնք կարեկցանք արթնացրին ողջ աշխարհում ու մարդիկ օգնության ձեռք մեկնեցին մեզ: (իդեպ նա գրել է ֆրասերեն տեքստը, որը հետո թագմանվել է: Բնականաբար ֆրանսերեն տեքստով ՀՀ հիմն ունեալու մասին խոսելը մեղմ ասած ծիծաղելի կլինի):
Երգի թարգմանված բառերը կարդացեք ու միանգամից կհասկանաք որ դրանք պետության օրհերգ չեն կարող լինել: (մանավանդ երբ թշվառ անտեր բառեով կիսաիտալական անհասկանալի հիմն արդեն ունենք):
Երբ կոմպոզիտորը գրում է օրհներգ այն չի կարող ծառայել այլ նպատակի, ինչպես նաև սովորական փոփ երգը չի կարող օրհներգ դառնալ: Չափի խնդրիր կա, առանց խոսքերի հնեչեցնելու խնդիր կա, փողային նվագախմբով կատարելու խնդիր կա:
Արամ Խաչատրյանն էլ է համաշխարհային հաճար: Յուրաքանչյուր ազգ կամ պետութուն կերազեր ունենալ նման մեծություն կողմից հեղինակած հիմն: Ինչու՞ ենք հիանալի գործը թողած դես ու դեն փնտրում: Ընդհամենը պետք է փոխել խոսքերը, այնպես ինչպես արեցին ռուսները:
Խոնարվում եմ Ազավուրի հանճարի առաջ ու խնդրում եմ այս թեման փակեք:
«Այո» քվեարկելը մեղմ ասած ամոթ է»
-իր ֆեյսբուքյան էջում գրառել է հաղորդավար՝ Արա Ղազարյանը: