Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Մահացել է Gucci-ի եւ Moschino-ի դիզայներ Դավիդե Ռենեն
- Get link
- X
- Other Apps
Երգի պրեմիերա։ Mattyas Payner - մնա մնա & Ed Sheeran - Shape of You /Mashup/
- Get link
- X
- Other Apps
«7,5 վայրկյան է տևել, ու էլ այդպիսի բան չեմ զգացել». անկեղծ զրույց՝ Արսեն Հարությունյանի հետ
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին սբ. Աննա եկեղեցու բակում անցկացրեց բացօթյա համերգային երեկո, որի ժամանակ հանդես եկան Երևանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «ԱգապԷ» կամերային երգչախումը (իգական կազմ) և Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
«Այս միջոցառման նպատակն է ուշադրություն հրավիրել մեր մշակութային ժառանգության վրա. չափազանց կարևոր է արտաքին թշնամու դեմ պայքարում, մեր արդար իրավունքը պաշտպանելու գործում վստահ լինել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է կրում իր ազգային արժեքի հանդեպ: Երբեք ու երբեք պետական ռեսուրսները չեն կարող լիարժեք բավարարել՝ ապահովելու մեր հսկայածավալ ժառանգության ֆիզիկական անվտանգությունը, եթե այդ գործին մասնակից չէ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այս ակցիան պատմամշակութային ժառանգության պահպանության գործին նաև քաղաքացիներին մասնակից դարձնելու հնարավորություն է»,-նշեց նախարարը:
Համերգային ծրագրի ընթացքում հանրայնացվեց պատմամշակութային հուշարձանների պատկերներով 3 նամականիշ, որոնք թողարկվել են «Հայփոստի» հետ համագործակցությամբ:
«Հայփոստ» ՓԲ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշեց.

«Փոստային նամականիշերն ամբողջ աշխարհին պատմում են մեր երկրի հարուստ մշակութային ժառանգության մասին: Հենց դա է պատճառը, որ մենք շարունակաբար աջակցելու ենք այս ծրագրին՝ թողարկելով նոր նամականիշեր»:
Համերգի ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից պատմամշակութային ժառանգության տեղափոխման աշխատանքներին մասնակցած անհատներին:
Կարդա նաև
Մահացել է Gucci-ի եւ Moschino-ի դիզայներ Դավիդե Ռենեն
- Get link
- X
- Other Apps
Երգի պրեմիերա։ Mattyas Payner - մնա մնա & Ed Sheeran - Shape of You /Mashup/
- Get link
- X
- Other Apps
«7,5 վայրկյան է տևել, ու էլ այդպիսի բան չեմ զգացել». անկեղծ զրույց՝ Արսեն Հարությունյանի հետ
- Get link
- X
- Other Apps