Home TV Առաջին մանրամասները Էդգար Իգիթյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Սոֆի Դևոյանի և մյուսների մասնակցությամբ Ելենա Արշակյանի նոր նախագծից․Tert.am Life
Home TV Առաջին մանրամասները Էդգար Իգիթյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Սոֆի Դևոյանի և մյուսների մասնակցությամբ Ելենա Արշակյանի նոր նախագծից․Tert.am Life

Առաջին մանրամասները Էդգար Իգիթյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Սոֆի Դևոյանի և մյուսների մասնակցությամբ Ելենա Արշակյանի նոր նախագծից․Tert.am Life



Tert.am Life-ը գրում է․

Էդգար Իգիթյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Անի Պետրոսյանը, Ելենա Բորիսենկոն, Սոֆի Դևոյանը, Սուրեն Թումասյանը, Լիլիթ Սարգսյանը, Ժոռա Հովհաննիսյանը և այլք շուտով հեռուստադիտողներին կներկայանան ռեժիսոր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի նոր նախագծի՝ «Ախթամար» հեռուստասերիալի շրջանակում:

Ռեժիսորը նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները վստահել է Tert.am Life-ին ու պատմել, որ նոր հեռուստասերիալը կտևի 6-7 ամիս, քանի որ ATV հեռոստաընկերության ղեկավարության հետ որոշել են կենտրոնանալ այս ձևաչափի վրա:

Ելենան նկատեց, որ իր նախագծերում անուղղակիորեն անդրադառնում են նաև սոցիալական խնդիրների, այս անգամ շոշափել են սելեկտիվ աբորտի, առանց հայր մեծացած երեխաների խնդիրները:



«Որքան էլ հիմա բոլորն ասում են՝ կարևորն առողջ երեխա լինի, յուրաքանչյուր երկրորդ հայ տղամարդ երազում է ունենալ արու զավակ: Անուղղակի ձևով խոսում ենք այն մասին, թե ինչ բարդույթներով կարող է մեծանալ երեխան, որին լքել է հայրը, որովհետև ընտանիքում ծնվել է «հերթական» աղջիկը: Հոգեբանական խնդիրներից բացի ներկայացրել ենք մեծ սեր: Շատ սիրուն նկարահանումներ ենք ունեցել,- ասաց ռեժիսորն ու հավելեց, որ դերասանուհի Լիլիթ Սարգսյանը համարձակորեն նկարահանվել է Սևանի տեսարաններում, թեև լողալ չգիտեր: -Նա շատ էր ուզում Սևանում նկարահանվել: Իր ցանկութունը հաշվի առնելով՝ տեսարանը գրեցինք, որից հետո միայն իմացանք, որ լողալ չգիտի: Արդեն գիծը փոխել չէինք կարող: Չեմ կարող ասել, որ շատ խորը հատվածում է լողացել, սակայն նկարահանումները բարդացան, ինքն էլ խեղդվելուց փրկվեց»:

Նախագծի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Ռոմելա Սարգսյանը, սակայն մինչև նկարահանումների մեկնարկը Ելենան 2 դերասանուհու է փոխել:




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ