Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Տեսահոլովակի պրեմիերա․Արսեն Գրիգորյանը և Եկատերինա Վառնավան - «Turisto»
- Get link
- X
- Other Apps
«Նրանք արդեն միասին չէին ապրում». Վիկտորյա Լոպիրյովան պատմել է Սամվել Կարապետյանի նախկին փեսային «ընտանիքից տանելու» մասին
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ
Նորաձևության ի՞նչ միտումների կան 2018-ի աշնանը: Բացի տաք ու հարմարավետ հագուստներն ի՞նչ իրերով է հարկավոր լրացնել զգեստապահարանը, որպեսզի արագ փոփոխվող նորաձևության դարում մշտապես ոճային լինեք: Ներկայացնում է այս աշնան նորաձև գույներն ու համադրությունները համաշխարհային հայտնի դիզայներների հավաքածուներից, որոնք մեկտեղել է mysekret.ru-ն:
Աշուն–ձմեռ սեզոնի ակտուալ գույները
Այս աշնանը նորաձև են լինելու բոլոր այն երանգները, որոնք հիշեցնում են աշնանային գույները՝ մուգ կանաչ, ոսկեգույն, վառ նարնջագույն, կրակե կարմիր, մուգ կարմիր, մուգ կապույտ: Ամռանը նորաձև գույներից մի քանիսը աշնանը նույնպես կլինեն թրենդային: Մասնավորապես պաստելային մոխրագույնի, կաթնագույնի, վարդագույնի և մանուշակագույնի երանգները:
Վառ կարմիր
Վառ կարմիր գույնը շատ հաճախ կարելի է տեսնել առաջատար նորաձևության շաբաթներում, աշնանն ու ձմռանը նվիրված նորաձևության լուքբուքերում: Այս գույնով համարձակ ձևավորում են տարբեր ձևվածքի և կտորների հագուստներ։

Մուգ կանաչ
Եվս մեկ գույն, որն առաջին հայացքից կարող է այդքան էլ գրավիչ չթվալ, բայց լուսանկարներից կարելի է պարզապես սիրահարվել այս երանգին: Այս տարի հաճախ կարելի է հանդիպել մուգ կանաչի և կարմիրի գունային համադրությանը, չնայած հարկ է նկատել, որ անտառային կանաչ գույնն առանց համադրության էլ բավականին գեղեցիկ է նայվում:

Ոսկեգույն
Էլ ինչ աշուն, առանց ոսկեգույնի երանգների: Այս տարի նորաձև են ոսկեգույնի՝ մանանեխ հիշեցնող երանգները և դրա կիրառությունը հարթ գործվածքների և արհեստական մորթուց հագուստների մեջ:
Ի դեպ, դեղինի և սևի համադրությունը 2018-ի վերջին համարվում էր ամենաակտուալը:

Նարնջագույն
Պայծառ, գրավիչ և հույս հաղորդող այս երանգը հաճախ է օգտագործվում 2018-2019 աշուն-ձմեռ սեզոնի մոնոլուքեր ստանալու համար: Որոշ դիզայներներ այն համադրում են մուգ երկնագույնի հետ, ինչն առավել ազդեցիկ է դարձնում համադրությունը:

Գինեգույն
Գինու երանգները նույնպես առաջատար կլինեն այս ցուրտ սեզոնին: Այս գույնի համադրությամբ լուքերը թույլ են տալիս սեքսուալ և գրավիչ տեսք ունենալ:

Պաստելային երանգներ
Փափկությունը, նրբությունն ու զգուշավորությունը գույների օգտագործման հարցում նաև աշնանն ու ձմռանը կարելի է կիրառել այս ամառվանից նորաձև դարձած պաստելային երանգների համադրությամբ: Վարդագույն, նարնջագույն, կանաչ, բաց երկնագույն աշնանային զգեստները հաճախ համադրվում կամ փոխարինվում են բնական մարմնագույն երանգներով:

Մորեգույնի երանգները
Այս տարի դիզայներները որոշել են նորաձևություն վերադարձնել վառ վարդագույնը: Այդ պատճառով այս երանգը հաճախ կարելի է տեսնել հայտնի դիզայներների 2018-2019 աշուն-ձմեռ հավաքածուներում: Հարկ է նշել, որ վարդագույնի այս երանգը կարելի է համադրել վառ կարմիրի հետ:

Մանուշակագույնի երանգներ
Ուլտրամանուշակագույնը հանդիսանում է 2018-ի պաշտոնական գույնը, այդ պատճառով էլ տարվա ընթացքում առանց այս երանգի չի անցել ոչ մի նորաձևության շաբաթ: Քանի որ ոչ բոլորն են այս գույնը համարձակորեն ներառում իրենց հագուստներում, ներկայացված են նաև մանուշակագույնի պաստելային երանգները:

Վառ երկնագույն
2018-2019 աշուն-ձմեռ սեզոնային շրջանը թույլ է տալիս հանգնվել երկնագույնի տարբեր երանգների մեջ՝ բացից մինչև մուգ կապույտը: Կապույտը հրաշալի է նայվում ինչպես երեկոյան զգեստների, այնպես էլ մուշտակների և բաճկոնների հետ:

Կարդա նաև