Home NEW Slider ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ Լուսանկարներ Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնը, Ջասթին Թրյուդոն՝ Երևանի սրտում կայացած Ֆրանկոֆոնիայի գալա համերգին. գլխավոր հյուր՝ Զազ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Home NEW Slider ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ Լուսանկարներ Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնը, Ջասթին Թրյուդոն՝ Երևանի սրտում կայացած Ֆրանկոֆոնիայի գալա համերգին. գլխավոր հյուր՝ Զազ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նիկոլ Փաշինյանը, Էմանուել Մակրոնը, Ջասթին Թրյուդոն՝ Երևանի սրտում կայացած Ֆրանկոֆոնիայի գալա համերգին. գլխավոր հյուր՝ Զազ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ



Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում երեկ Հանրապետության հրապարկում կայացել է գալա համերգ, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարությունը:

Ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայացվել է հայ կոմպոզիտորական արվեստը։ Հնչել են` հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի «Ձկնորսների պարը»՝ «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև «Դլե յամանը»՝ Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Գալա համերգի ավարտական մասը նվիրված է եղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Գալա համերգի գլխավոր հյուրը եղել է ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Զազը։ Ազնավուրին նվիրված հատվածում Զազը և Անժելիկ Կիժոն կատարել են մեկական երգ նրա երգացանկից։

6055_b
6057_b
15025656
15026380
33768_b
6060_b
15026943
6052_b
6056_b
6058_b
33765_b
43766965_1879938832096624_5025219243646386176_o
6061_b
33764_b
43666926_244960852857972_291562914291122176_n.jpg
15027454
33762_b
33766_b
33763_b
15026506
15027010

Կարդա նաև