Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Րաֆֆի Գալստյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
- Get link
- X
- Other Apps
Այսօր դերասաններ Վաչե Երիցյանի ու Սրբուհի Բալայանի հարսանիքն է
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ
Հավաքականն Ազգերի Լիգայում ելույթները շարունակելու է Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Մարզչի հետ կնքված պայմանագրի մանրամասները հայտնի չեն:
Արմեն Գյուլբուդաղյանցը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 5-ին Կիրովականում:
«Սպարտակ» (Հոկտեմբերյան) ակումբում նորամուտը նշել է 1983 թվականին։ Ապա երկու տարի՝ 1985-1987 թվականներին ֆուտբոլ չի խաղացել։ 1988-ից կրկին շարունակել է հանդես գալ իր ակումբում:
Հայաստանի հավաքականում միայն մեկ հանդիպման է մասնակցել, 1994 թվականի հուլիսի 16-ին Երեւանում խաղացել է Մալթայի դեմ։ Դա Հայաստանի ընտրանու պաշտոնական 3-րդ հանդիպումն է եղել: Գյուլբուդաղյանցը 56-րդ րոպեին փոխարինել է Պողոս Գալստյանին:
1994-95 մրցաշրջանում հանդես է եկել Լիբանանում:
«Բանանց» ֆուտբոլային ակումբի առաջին մարզիչն է: Երբ 2001 թվականին ակումբը ստեղծվեց, ստանձնեց թիմի ղեկն ու աշխատեց 2 տարի:
2007-ին արդեն գլխավորել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որտեղ նրան փոխարինել է Վարդան Մինասյանը, որին ազգային ընտրանու ղեկին փոխարինում է Գյուլբուդաղյանցը:
Այդ տարվա աշնանը նա 2-րդ անգամ գլխավորել է «Բանանցը»: Եղել է նաեւ «Իմպուլսի», «Ալաշկերտի» ու «Գոլ-Գոհարի» (Իրան) գլխավոր մարզիչը:
Որպես ֆուտբոլիստ «Բանանցի» հետ դարձել է Հայաստանի գավաթակիր ու առաջնության բրոնզե մեդալակիր, «Փյունիկի» մարզչի կարգավիճակում ՝ 2 անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը (2007 թ., 2008 թ.) ու Սուպերգավաթը (2007 թ.):
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածու նշվում էր 2018-ի ապրիլին, երբ հրաժարական տվեց Արթուր Պետրոսյանը: Բայց դրանից օրեր անց դարձավ երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչը:
Լուսանկարը` FC Pyunik
Կարդա նաև
Ջենիֆեր Լոպեսը երեւանյան մենահամերգին ստիպեց իր հետ երգել, սեր խոստովանեց Հայաստանին ու հուզվեց Երեւանի ջերմ ընդունելությունից
- Get link
- X
- Other Apps
Րաֆֆի Գալստյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
- Get link
- X
- Other Apps
Այսօր դերասաններ Վաչե Երիցյանի ու Սրբուհի Բալայանի հարսանիքն է
- Get link
- X
- Other Apps